Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կոնտակտավոր է, երեկոյան կորոնավիրուսի թեստ կհանձնի

01 Հունիս, 2020 16:53
ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կոնտակտավոր է, երեկոյան կորոնավիրուսի թեստ կհանձնի

Թեստավորվելու եմ երեկոյան, իսկ մինչ այդ ինքնամեկուսացել եմ , որ թեստ հանձնեմ: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Այսօր՝ առավոտյան, ես ԱԺ-ում էի, երբ վարչապետը խոսեց վարակված լինելու մասին, ես մասնակցեցի քվեարկությանը, որից հետո դուրս եմ եկել ԱԺ դահլիճից»,- նշեց վերջինս:

Հետաքրքրվեցինք, թե իրենից բացի արդյո՞ք կան այլ կոնտակտավոր անձինք.

«Չեմ կարող ասել, բայց ես ուզում ես նշել, որ շատ զգույշ եմ եղել,գրեթե շփում չի եղել վարչապետի, երեխաների և Աննա Հակոբյանի հետ: Շփվելուց ես եղել եմ դիմակով և հեռավորության վրա»,-եզրափակեց պատգամավորը:

Նշենք, որ ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով հայտարարեց, որ ինքն ու իր ընտանիքը վարակված են կորոնավիրուսով: Իսկ րոպեներ առաջ տեղեկացանք, որ ԱԺ շտապօգնության աշխատակիցներ են ժամանել:

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին