Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի PCR թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։