Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Արաբկիրում. մի խումբ տղամարդկանց վեճն ավարտվել է դանակահարությամբ

01 Հունիս, 2020 15:11
Արտակարգ դեպք Արաբկիրում. մի խումբ տղամարդկանց վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երեւանում, մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմի եւ աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ալիկ Ա-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության՝ մարմնական վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական տարածքում։

Ժամը 01։45-ին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ եւ «որովայնի ձախակողմյան առաջակողմնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դեռեւս անձը չպարզված 2 քաղաքացիներ։

Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արաբկիր վարչական շրջանում։ Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին նրանց ինքնությունը, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 15 խումբը «ձախ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Ս-ն է։ Ժամը 02։25-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիր բաժին, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Մանրամասները՝  Shamshyan.com-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին