Կարևոր իրադարձություններ

Վերևի հատվածը րոպեների տարբերությամբ ուշ է թարմացվել. ԱՆ խոսնակը՝ կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր թվեր հրապարակելու մասին

01 Հունիս, 2020 13:37
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Վերևի հատվածը րոպեների տարբերությամբ ուշ է թարմացվել. ԱՆ խոսնակը՝ կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր թվեր հրապարակելու մասին

ռողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի լրատվամիջոցներ,

Կայքի վերևի հատվածը րոպեների տարբերությամբ ուշ է թարմացվել և լրատվամիջոցներում տարածվում է 120 նոր դեպք:

 

Իրականում բոլոր աղյուսակներում նշված է եղել 210 դեպք, միայն վերևի հատվածը թարմացել է մի փոքր ուշ:

Մանրամասն հաղորդագրությունը ստորև.

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին