Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել են, որովհետև դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել. խոսնակ

01 Հունիս, 2020 13:34
Այս պահի դրությամբ այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել են, որովհետև դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել. խոսնակ

Ինչպես կառավարության անդամները, այնպես էլ այն անհատները, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոները: Այս մասին Shabat.am-ին հայնտեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Այս պահի դրությամբ այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել են, որովհետև դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել:Երբ որ լինի բժշկական համապատասխան ցուցումը, այդ ժամանակ կլինի թեստավորում»,-նշեց խոսնակը:

Հարցին` կարո՞ղ ենք համարել, որ այն մարդիկ, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ, կոնտակտավոր են, օրինակ՝ փոխվարչապետը, ԱՆ նախարարը, ՀՀ ոստիկանապետը և այլք.

«Իրենք կհամարվեին կոնտակտավոր, երբ որ շփվեին առանց պաշտպանիչ միջոցների: Շփման շրջանակը պահպանել է բոլոր կանոնները, այս պահի դրությամբ որևէ մասնագետ, որևէ բժիշկ չի համարում նպատակահարմար որպեսզի,օրինակ՝ մենք թեստավորվենք, եթե լինի դրա անհրաժեշտությունը, իհարկե, կթեստավորվենք »,- նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով հայտարարեց, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով:

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին