Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի նիստերը հեռավար անցկացնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք քննարկվում է նիստերը հեռավար անցկացնելու հարցը, վերջինս պատասխանեց. «Ոչ միայն այս համավարակն է պատճառ հանդիսացել, որ սկսենք մտածել նաև անհրաժեշտության դեպքում հեռավար նիստեր կազմակերպելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Այս պահին մտածում ենք, թե ինչպես դա անել, որովհետեւ կան որոշակի խոչնդոտներ: Միայն դրանից հետո կտեսնենք»:
Մակունցն ասաց, որ որևէ կերպ չեն կանգնեցնելու խորհրդարանի աշխատանքը, իրենք շարունակելու են աշխատել: