Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները

01 Հունիս, 2020 12:56
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները

ԲՀԿ կուսակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը ոչ միայն նրանց մանկությունն անհոգ ու երջանիկ դարձնելու, այլև մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար:

Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները: Հենց մանկության տարիներին է, որ քայլ առ քայլ բացահայտվում են ձեր տաղանդն ու ունակությունները, որոնցով դուք ապագայում աչքի եք ընկնելու , շենացնելու և հզորացնելու եք մեր հայրենիքը: Իսկ մենք մեր հերթին մշտապես պատրաստ ենք ամեն ինչ անել ձեզ աջակցելու, խրախուսելու և քաջալերելու համար:

Երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տոնին նվիրված ավանդական միջոցառումներն այս տարի չեն անցկացվում, սակայն վստահ եմ՝ մենք միասին համախմբվելու և տոնելու դեռ բազմաթիվ առիթներ ենք ունենալու:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին