Կարևոր իրադարձություններ

Առավոտյան եմ խոսել տիկնոջ հետ, իրեն լավ էր զգում, տրամադրությունը մարտական էր. Աննա Հակոբյանի խոսնակը՝ նրա առողջական վիճակի և շփման շրջանակի մասին

01 Հունիս, 2020 12:49
Առավոտյան եմ խոսել տիկնոջ հետ, իրեն լավ էր զգում, տրամադրությունը մարտական էր. Աննա Հակոբյանի խոսնակը՝ նրա առողջական վիճակի և շփման շրջանակի մասին

Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով հայտարարեց, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: Shabat.am կապ հաստատեց վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգնական Հասմիկ Հարությունյանի հետ: Վերջինս մեզ ներկայացրեց, թե շփման ի՞նչ շրջանակ է ունեցել Աննա Հակոբյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված այս օրերին:

«Մարտից սկսած տիկին Հակոբյանը շփումներ չի ունեցել հիմնադրամի աշխատակիցների հետ, արյունաբանական կենտրոն ընդհանրապես չի գնացել՝ հաշվի առնելով, որ այնտեղ քաղցկեղ ունեցող երեխաներ են բուժվում, և արյունաբանականում խիստ կարանտին էր հայտարարված: Աշխատասենյակում տիկին Հակոբյանը մենակ է եղել, որևիցե անմիջական շփում չի ունեցել աշխատակիցների հետ: Գրասենյակի օգնականի և խոսնակի հետ պահպանվել են սոցիալական հեռավորության բոլոր կանոնները՝ հեռվից, դիմակով և ձեռնոցներով»,- նշեց օգնականը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ Աննա Հակոբյանն այս օրերին մասնակցել է մի քանի հանրային միջոցառումների.

«Եղել է մի քանի հանրային միջոցառում, դրանից մեկը Տանձուտի միջնակարգ դպրոցում մարզադահլիճի վերանորոգման հետ կապված պայմանագրի տորագրման արարողությունն էր, որտեղ կրկին պահպանվել են սոցիալական հեռավորության բոլոր կանոնները: Որևիցե շփում չի եղել, դահլիճում հինգ հոգուց ավել մարդ չի եղել , իսկ ներկանները գտնվել են միմյանցից մեկուկես-երկու մետր հեռավորության վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով օրերս Աննա Հակոբյանի՝ 1-in.am լրատվականին տված հարցազրույցին, խոսնակը նշում է.

«Պահպանվել են սոցիալական հեռավորության բոլոր կանոնները. տիկինը և երկու հաղորդավարները միմյանցից նստել են ավելի քան մեկ մետր հեռավորության  վրա, թեպետ տարածքը բացօթյա է եղել և կրել են դիմակներ: Անմիջական շփում ՝ բարևի, հաջողության ձեռքսեղմում և այլն չի եղել»

Նշենք նաև, որ Աննա Հակոբյանը մի քանի օր առաջ դստեր՝ Արփիի հետ այցելել էր Կենդանաբանական այգի: Սրա վերաբերյալ խոսնակը պարզաբանում է.

«Որևիցե մեկի հետ շփում չի եղել, եղել են տիկինն ու Արփին, բոլոր կանոնները պահպանվել են: Եղել են ձեռնոցներով և դիմակներով»:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս պահին կան կոնտակտավորներ, խոսնակը նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել.

«Առավոտյան եմ խոսել տիկնոջ հետ, իրեն լավ էր զգում, տրամադրությունը մարտական էր: Վստահ եմ, որ շուտով հաղթահարելու են համաճարակը»,-եզրափակեց վերջինս :

Աննա Ղազարյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին