Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի. թարմ տվյալներ

01 Հունիս, 2020 11:54
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի. թարմ տվյալներ

Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից: 

«26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2037 նմուշառում, մայիսի 12-ից 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 714 նմուշառման հետազոտություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին