Կարևոր իրադարձություններ

Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

01 Հունիս, 2020 10:54
Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Արցախի նախագահ Արայիկ հարությունյանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:

 
 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին