Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է

31 Մայիս, 2020 23:59
Սյունիքի մարզում 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Նորայր Հարությունյանը իր վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում:

Աղբյուրի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին