Կարևոր իրադարձություններ

Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի այսօր Նորքի ինֆեկցիոնում խոսքերով հնարավոր չէ նկարագրել. մեզ անհապաղ սթափվել է պետք. Արման Բաբաջանյան

31 Մայիս, 2020 23:10
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի այսօր Նորքի ինֆեկցիոնում խոսքերով հնարավոր չէ նկարագրել. մեզ անհապաղ սթափվել է պետք. Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի, ապրեցի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում:

Այսօրվա իմ փորձառության մասին առաջիկայում հանդես կգամ մանրակրկիտ ներկայացմամբ:

Մասնագիտական ոլորտը մահամերձ է, մեզ անհապաղ սթափվել է պետք»:

 

Լրահոս

Դիտել ավելին