Կարևոր իրադարձություններ

Բելգիայի արքայազն Յոահիմի մոտ կորոնավիորուս է հաստատվել

31 Մայիս, 2020 22:58
Բելգիայի արքայազն Յոահիմի մոտ կորոնավիորուս է հաստատվել

Բելգիայի արքայազն Յոահիմի մոտ կորոնավիորուս է հաստատվել։ Այս մասին հայտնում է BBC-ին:

Նրա մոտ վարակը հաստավել է Իսպանիայում կարանտինի ժամանակ երեկույթի մասնակցելուց հետո: 28-ամյա արքայազն Յոահիմը մայիսի 26-ին Բելգիայից մեկնել է Իսպանիա՝ պրակտիկա անցնելու համար:

Երկու օր անց նա երեկույթի է մասնակցել հարավային Կորդովա քաղաքում, որից հետո նրա COVID-19-ի թեստը դրական է եղել:

Նշվում է, որ արքայազն Յոահիմի մոտ առկա են կորոնավիրուսի թեթև ախտանշաններ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին