Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    546,5
    558,5

  • RUB

    6,74
    7,04

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունները չեն դադարում․ ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան

31 Մայիս, 2020 22:16
ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունները չեն դադարում․ ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան

«Ամերիկայի ձայն»-ը գրում է․

«Մինեսոթայի նահանգապետը դիմել է Ազգային գվարդիայի օգնությանը՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված ցույցերը կասեցնելու նպատակով: Սկզբում խաղաղ բնույթ կրող ցույցերը հինգ գիշերների ընթացքում վերածվել են անկարգությունների ու բռնությունների:

«Մենք հարձակման տակ ենք»,- ասել է Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցը և խոստացել «ամբողջ ուժով» կարգուկանոն հաստատել նահանգում:

11 այլ նահանգապետեր, ներառյալ Ջորջիայի, Քենթաքիի, Օհայոյի, Վիսքոնսինի, Կոլորադոյի, Յութայի, Վաշինգտոնի, Կալիֆոռնիայի, Թեննեսիի, Միսսուրիի և Թեքսասի նույնպես դիմել են Ազգային գվարդիայի օգնությանը անկարգությունները կասեցնելու համար:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը Լոս Անջելեսում հայտարարել է արտակարգ դրություն:

Ինդիանապոլիսում շաբաթ օրը ցույցերի ժամանակ հրազենային կրակոցներ են հնչել: Արդյունքում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ մարմնական «քաղաքի կենտրոնն այս պահի դրությամբ անվտանգ չէ»:

Վաշինգոտնում Սպիտակ տան հարևանությամբ ընթացող ցույցերը շաբաթ երեկոյան վերածվել են անկարգությունների: Ցուցարարների մի մասը հրավառություններ է սկսել, ապա պլատիկ շշեր նետել Գաղտնի ծառայության աշխատակիցների և ԱՄՆ-ի Ազգային պարկերի ոստիկանության ուղղությամբ: Ցուցարարները թալանել են նաև Սպիտակ տան մոտակա շրջակայքում գտնվող խանութները: Արդյունքում գործի են դրվել Վաշինգտոնի տարածքի ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերը՝ Սպիտակ տունը պաշտպանելու համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես անդրադարձել է նաև Ջորջ Ֆլոյդի մահվանը․

«Ջորջ Ֆլոյդի մահը Միննեապոլիսի փողոցներում ծանր ողբերգություն էր: Դա երբեք չպետք է պատահեր: Երկրով մեկ ամերիկացիները համակված են սարսափով, զայրույթով և վշտով»։

Նա նաև հավելել է, որ արդարությունն է, այլ ոչ թե քաոսը հիմնական առաքելությունը և Մինեսոթայի իշխանություններին կոչ արել վերահսկել իրավիճակը:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տեսանյութի, ձեռքերը շղթայված Ջորջ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, «չեմ կարող շնչել»: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլեւս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Ֆլոյդին հիվանդանոց տեղափոխելուց մեկ ժամ անց հայտարարվեց նրա մահվան մասին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դերեք Շովինը՝ այն ոստիկանը, ով ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը, և գործողությանը մասնակից երեք այլ ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Ուրբաթ օրը Շովինի դեմ մեղադրանք է ներկայացվել երրորդ աստիճանի սպանության մեջ: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ֆլոյդի ընտանիքն ավելի կոշտ մոտեցում է պահանջում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին