Կարևոր իրադարձություններ

Ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում. Ալեն Սիմոնյան

31 Մայիս, 2020 21:55
Հեղինակ՝ Ալեն Սիմոնյան
Ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Այսօր մարդիկ կան, ովքեր հարցազրույց կամ ելույթ են ունենում և իմ մասին բացասական գնահատականներ են հնչեցնում, իրենց կարծիքով` հոխորտում կամ փորձում ինքնահաստատվել` ցավոք, չհասկանալով, որ իրենց պարագայում ես ավելի ծանր կտանեմ, եթե իրենք հանկարծ սկսեն ինձ գովել կամ սատարել։ Ուզում եմ մի բան հիշեք, որ երբ տեսնում եմ նման հարցազրույցներ, մտքի փայլատակումներ` առաջացած միակ գայթակղությունն այդ նյութն իմ պատին դնելն է, տարածելն է, որ ավելի շատ մարդ տեսնի իմ և ձեր ծայրահեղ տարբերությունը, որ հանկարծ մեկի մտքի ծայրով չանցնի, որ իմ և ձեր միջև կարող է ընդհանուր տեսակետ կամ արժեհամակարգ լինել։ Այնպես որ, ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում։

Բարի կիրակի բոլորին»։

 

Լրահոս

Դիտել ավելին