Կարևոր իրադարձություններ

Հունիսի 5-ին իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները․ հայտարարություն

31 Մայիս, 2020 19:23
Հունիսի 5-ին իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները․ հայտարարություն

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Ուշադրություն,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 5-ին ժ. 11.00 FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ:

Ավիատոմսերի ձեռքբերման և Վրաստանից Հայաստան տեղափոխման հետ կապված հարցերով խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետևյալ հեռախոսահամարով՝ +971 50 6144969»:

 

Լրահոս

Դիտել ավելին