Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի պատգամավորը կասկածի տակ է դրել Զաքիր Հասանովի և Նեջմեդդին Սադիկովի ադրբեջաներենի իմացությունը․ Կարեն Հովհաննիսյան

31 Մայիս, 2020 18:43
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանցի պատգամավորը կասկածի տակ է դրել Զաքիր Հասանովի և Նեջմեդդին Սադիկովի ադրբեջաներենի իմացությունը․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում խառն են։

Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով։ Պատգամավոր Վահիդ Ահմեդով խիստ քննադատության է ենթարկել Զաքիր Հասանովին և ԶՈՒ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովին։

Պատգամավորը նախ կասկածի տակ է դրել երկու ռազմական գործիչների ադրբեջաներենի իմացությունը, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողացել « հոդաբախշ պատասխան տալ» կապված Շուշիում Արցախի նախագահի երդմակալության հետ։ Դիմելով Զաքիր Հասանովին նա մասնավորապես ասել է․ «․․․Դուք Պաշտպանության նախարար եք: Շուշիի հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կար: Ասես վախենում ենք ինչ-որ մեկից: Ես չեմ ասում, որ պետք է կրակ բացենք, բայց համենայն դեպս, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեինք »:

Խորհրդարանի ընդմիջումից հետո իրավիճակն ավելի է թեժացել, բոլոր ելույթ ունեցող պատգամավորները սկսել են մեղադրել Վահիդ Ահմեդովին թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ պատասխանել է պատգամավորին, ասելով , որ Զաքիր Հասանով վերջին մեկ տարում Շուշիի վերաբերյալ հարցադրում չի ստացել։ Իսկ Շուշիի վրա հրթիռ գցելը պետք է թույլատրի Միլլի Մեջլիսը, այսինք պատերազմի թույլտվություն պետք է տա խորհրդարանը և ՊՆ-ն ինքնագլուխ չի կարող գործել։

Մի խոսքով, շատ թեժ է եղել գարնանային նստաշրջանի վերջին նիստը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին