Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ն կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

31 Մայիս, 2020 16:35
Հեղինակ՝ ՍԱՏՄ
ՍԱՏՄ-ն կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը։

Հանրային սննդի կազմակերպությունները խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝

.անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ,

.ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել,

.չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ,

.չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը,

.ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

 

Լրահոս

Դիտել ավելին