Կարևոր իրադարձություններ

ՌԴ Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցին

31 Մայիս, 2020 13:00
ՌԴ Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցին

ՌԴ առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել Ռուսական ուղիղ ներդրումներ հիմնադրամի /RDIF/ և «ХимРар» ընկերության համատեղ արտադրության կորոնավիրուսային առաջին դեղամիջոցը։ Այն կրում է «Ավիֆավիր» ապրանքային անվանումը, իսկ միջազգային քիմիական անվանումը Ֆավիպիրավիր է։ Այս մասին տեղեկություն է հրապարակել РИА Новости-ն՝ հղում անելով դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկությանը:

Դեղամիջոցը լավ ուսումնասիրված է, քանի որ 2014 թվականից կիրառվել է Ճապոնիայում՝ գրիպի ծանր ձևերի դեմ:

Մի շարք առաջատար բժշկական և գիտական ​​կենտրոնների կողմից անցկացված թեստերի արդյունքների համաձայն՝ դեղամիջոցը ցույց է տվել բարձր արդյունավետություն։

«Ավիֆավիր»- ը ոչ միայն առաջին հակավիրուսային դեղն է, որը գրանցված է Ռուսաստանում որպես հակակորոնավիրուսային դեղամիջոց, այլև, թերևս, աշխարհում ամենահեռանկարային դեղամիջոցնն է COVID-19 -ի բուժման համար: Այն մշակվել և փորձարկվել է ռեկորդային ժամանակահատվածում Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների ընթացքում, ինչը թույլ է տվել այն դառնալ աշխարհում գրանցված առաջին դեղամիջոցը, որը հիմնված է Ֆավիպիրավիրի վրա աշխարհում », - ասել է  RDIF- ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

 

Լրահոս

Դիտել ավելին