Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ

31 Մայիս, 2020 10:04
Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ

Մայիսի 30-ին, ժամը 22:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի ձորը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Թաթուլ Ա․-ին (ծնված․1993թ․), որտեղ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ․ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին