Կարևոր իրադարձություններ

Ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել

30 Մայիս, 2020 23:19
Ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզում այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Shamshyan.com կայքը:

 Ժամը 15:50-ի սահմանում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա:

Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին