Կարևոր իրադարձություններ

Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-2000 թեստ. Նիկոլ Փաշինյան

30 Մայիս, 2020 22:01
Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-2000 թեստ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստի ավարտից հետո բրիֆինգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրատվամիջոցների կողմից հնչեցված հարցին, թե ինչու են նվազել թեստավորումների քանակը, պատասխանեց.  «Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների: Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում է պետք թեստավորել քաղաքացիներին: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան առաջանում է ըստ ցուցումների: Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը ավարտել է լաբորատոր փորձարկումները եւ դիմել առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար: ԱՆ-ը մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-2000 թեստ»,-պատասխանեց վարչապետը:


 

Լրահոս

Դիտել ավելին