Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար. 30-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

30 Մայիս, 2020 21:52
Ողբերգական ավտովթար.  30-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Լոռու մարզում այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։

 Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը: Այս մասին գրում է Shamshyan.com կայքը: Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Կայքի տեղեկություններով ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 
 

Լրահոս

Դիտել ավելին