Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Իջևանում. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

30 Մայիս, 2020 17:40
Կրակոցներ Իջևանում. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ: Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 պայթուցիչ:

Նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ իրականում կրակոցներ են հնչել։ Դրանք արձակել էր 42-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն։ Նա ոստիկաններին է ներկայացրել գործարանային համարով «ՍԿՍ» որսորդական ակոսափող հրացանը:

 
 

Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին