Կարևոր իրադարձություններ

2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է դպրոց գնան. նախարար

30 Մայիս, 2020 16:15
2014թ․ ծնված բոլոր աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է դպրոց գնան. նախարար

Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«1-ից 10-ը այն աշակերտների համար է, որոնք ունեն տվյալ դպրոցում սովորող եղբայր, կամ քույր եւ աշխատող ծնող, իսկ 10-ից հետո մնացած բոլորի համար։ 2014թ․ ծնված բոլոր աշակերտները պետք է գնան սեպտեմբերի 1-ից դպրոց, գրանցեք, կտեսնենք, ամեն ինչ կանենք՝ սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասեր լինեն։

Առնվազն տարրականների եւ առաջին դասարանցիների դասերի վերսկսումը պիտի ապահովենք»,- ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին