Կարևոր իրադարձություններ

Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը

30 Մայիս, 2020 14:30
Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, վերադարձրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ քաղաքագետ, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանի։ 

Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հայց էր ներկայացրել ընդդեմ Գարեգին Պետրոսյանի՝ պահանջելով վերականգնել իր պատիվն ու արժանապատվությունը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նույն օրն այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Ամալյանին։ Մայիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին՝ նշելով, որ այն ընդդատյա չէ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին։

Խնդիրն այն է, որ ԱԺ փոխնախագահի կողմից ներկայացված հայցադիմումում պատասխանողի հասցեն նշված է Սյունիքի մարզում, հետևաբար՝ հայցն ընդդատյա է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։

 

Լրահոս

Դիտել ավելին