Կարևոր իրադարձություններ

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանի գրառումը հոր մահվան կապակցությամբ

30 Մայիս, 2020 12:42
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանի գրառումը հոր մահվան կապակցությամբ

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին