Կարևոր իրադարձություններ

Պայթել է SpaceX ընկերության Starship տիեզերանավի նախատիպը

30 Մայիս, 2020 12:05
Պայթել է SpaceX ընկերության Starship տիեզերանավի նախատիպը

ԱՄՆ Տեխաս նահանգում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Այս մասին հայտնում է Spaceflight Now-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։ Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանին:

Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումը Ֆլորիդայի տիեզերակայանից օրեր առաջ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Starship-ը կոչված է բեռներ տեղափոխել Լուսին և Մարս, իսկ այնուհետև վերադառնալ Երկիր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին