Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են կանգնել․ «Ժողովուրդ»

30 Մայիս, 2020 08:55
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են կանգնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջեւ են: Ինչպես հայտնի է, երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս բավական ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016 թվականի հրադադարի որոշման հետ կապված, եւ հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ: Բանն այն է, որ շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, քանի որ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է գալ քննիչ հանձնաժողով, իսկ երեկ Նալբանդյանի հայտարարությունները նոր հարցերի տեղիք են տվել: Հիշեցնենք, որ հենց նա է 2016 ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, որն, ըստ էության, չեղյալ է համարում 1994 թվականի կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, իսկ, ահա, 2016-ի կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ՝ Արցախը դուրս թողելով գործընթացներից: Եվ երեկ տեսակապի ժամանալ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը, եւ հենց դա է պատճառը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Խաչատուրովին երկու օր ժամանակ են տալիս, այլապես առանց նրա եզրակացություն կներկայացնեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այս սպառնալիքներին, Յուրի Խաչատուրով ամեն դեպքում հանձնաժողով չի գա»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին