Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների դադարեցման մասին

30 Մայիս, 2020 00:35
Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների դադարեցման մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ԱՄՆ-ի հարաբերությունների խզման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«ԱՄՆ-ն դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ բոլոր հարաբերությունները և իր միջոցները փոխանցում առողջապահական այլ կազմակերպություններին»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ առաջնորդն իր որոշումը բացատրել է նրանով, որ ԱՀԿ-ն հրաժարվել է իրականացնել Վաշինգտոնի կողմից պահանջվող բարեփոխումները։ 

Ավելի վաղ Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսին նամակ էր ուղարկել, որում սպառնացել էր դադարեցնել ֆինանսավորումը եւ վերանայել անդամակցությունը, եթե ԱՀԿ-ն մեկ ամսվա ընթացքում բարեփոխումներ չիրականացնի: Նրա խոսքով ՝ ամերիկյան վարչակազմը գտել է կորոնավիրուսի պանդեմիային կազմակերպության անհաջող արձագանքման փաստերը։

 

Լրահոս

Դիտել ավելին