Կարևոր իրադարձություններ

Մեր կյանքում ոչինչ չի փոխվել․ մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

30 Մայիս, 2020 00:16
Մեր կյանքում ոչինչ չի փոխվել․ մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան․ Աննա Հակոբյան

«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել… Մեզ համար սա կյանքի ժամանակավոր փուլ է, ընկալում ենք որպես մեր հայրիկի աշխատանք: Մեր ընտանիքի երազանքն է վերադառնալ մեր բնակարան»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

«Երկու տարի շարունակ գոյություն ունի խոսակցություն, որ վերադառնանք մեր նախկին բնակարանը: Ոչ թե պատասխանատվությունից, աշխատանքներից ենք խուսափում, այլ կարոտով ենք հիշում մեր բնակարանը: Ամեն ինչ նույնն է, մեր կյանքում ոչինչ չի փոխվել, ուղղակի ուշադրությունն է շատացել: Ուղղակի գրավում է այն, որ նախկինում դու կարող էիր փակվել քո տանը՝ քո ընտանիքի ներսում և հեռու լինել այլ աչքերից ու մենակ մնալ»,- նշել է Հակոբյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին