Կարևոր իրադարձություններ

Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով․ քաղավիացիայի կոմիտե

29 Մայիս, 2020 20:30
Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով․ քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Մոսկվա-Երևան չվերթի վերաբերյալ հայտարարություն է տարածել․ 

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով։

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։

 

Լրահոս

Դիտել ավելին