Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ կատարած 32-ամյա քաղաքացին

29 Մայիս, 2020 20:21
Հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ կատարած 32-ամյա քաղաքացին

Երեկ՝ մայիսի 28-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նվում է, որ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին, ժամը 06.00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին