Կարևոր իրադարձություններ

Հոգեհանգստի արարողության ժամանակ կանոնները չպահպանելու արդյունքում՝ մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից․ Նիկոլ Փաշինյան

29 Մայիս, 2020 19:03
Հոգեհանգստի արարողության ժամանակ կանոնները չպահպանելու արդյունքում՝ մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից․ Նիկոլ Փաշինյան

Այսօր առողջապահության նախարարը զեկուցեց, որ ունենք մի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են եւ նրանք նույնպես մահացել են կորոնավիրուսից․ այսինքն մենք մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից: Այս մասին քիչ առաջ, առցանց ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր. այսինքն, այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որ դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են, նրանք ավելի զգույշ են, եւ հարազատներն էլ ավելի զգույշ են: Եվ այս պարագայում մենք այս պարզագույն կանոնների պահպանմամբ եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերի հետ, մենք ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից: Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների»,- հավելեց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին