Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը շարունակում է վատթարանալ․ 1 միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի ցուցանիշներին, հավասարվել ենք Ռուսաստանին․ Փաշինյան

29 Մայիս, 2020 18:32
Իրավիճակը շարունակում է վատթարանալ․ 1 միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի ցուցանիշներին, հավասարվել ենք Ռուսաստանին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է վատթարանալ:

«Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշներին, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին,կարող ենք հասնել Իտալիային: Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին, խոսքը 1 միլիոն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում: Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որքան տոկոսն է ախտանիշով, որքանը՝ ոչ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի։ Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է եւ մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,- հավելեց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին