Կարևոր իրադարձություններ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով ներկայացվել է մեղադրանքը պարզաբանելու միջնորդություն. պաշտպան

29 Մայիս, 2020 12:58
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով ներկայացվել է մեղադրանքը պարզաբանելու միջնորդություն. պաշտպան

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով ներկայացվել է մեղադրանքը պարզաբանելու միջնորդություն: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց գործով Հարություն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

Փաստաբանի խոսքով, մասնավորապես, Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՄԻ ԽՈՒՄԲ անձանց կողմից տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, իսկ գործում առկա անժխտելի ապացույցների համաձայն, տուժողի առողջությանը ծանր վնաս է պատճառվել ընդամենը ՄԵԿ ներգործության հետևանքով: Պաշտպանական կողմի համար պարզ չէ, թե համաձայն մեղադրանքի՝ այդ մեկ ներգործությունը մի խումբ անձանցից կոնկրետ ով է կատարել:

«Նման միջնորդություն ներկայացնելով՝ մենք ցանկացել ենք ցույց տալ, թե ինչ աստիճանի զավեշտի է հասնում սույն գործով Հարութին ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ կատարված հանցագործության մեջ մեղադրելը: Քննչական մարմինը, եթե ցանկանում է «փրկել» Հարություն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, պետք է հնարավորինս սեղմ ժամկետում փոխի այն և մեղադրանք առաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի ընդամենը 1-ին մասով:

Հակառակ պարագայում՝ վաղը ստիպված պետք է փորձի ապացուցել, որ այդ մեկ ներգործությունը հենց Հարություն Գրիգորյանի կողմից է կատարվել, այլ ոչ թե նրա հետ իբր համատեղ հարվածած այլ անձի»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին