Կարևոր իրադարձություններ

Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը.ԱՆ նախարարը դիմում է բժիշկներին

29 Մայիս, 2020 10:25
Հեղինակ՝ ԱՆ նախարար
Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը.ԱՆ նախարարը դիմում է բժիշկներին

ԱՆ նախարարը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել
091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102) »։

 

 

Լրահոս

Դիտել ավելին