Կարևոր իրադարձություններ

ՃՈ «զոհերը» դժգոհում են. «Հո կրակը չեմ ընկել, որ «Քեմրի» եմ քշում». «Ժամանակ»

29 Մայիս, 2020 09:17
ՃՈ «զոհերը» դժգոհում են. «Հո կրակը չեմ ընկել, որ «Քեմրի» եմ քշում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիներն աստիճանաբար դառնում են Ճանապարհային ոստիկանության նոր՝ ծածուկ ծառայության «զոհը»։

Երեկ քաղաքացիներից մեկը դիմելով մեր խմբագրություն՝ դժգոհեց, որ ծառայության ոստիկանները ընտրողաբար են աշխատում և խտրական մոտեցում են ցուցաբերում։ Մասնավորապես, ըստ մեզ դիմած վարորդի, ինքը 10 տարի շարունակ նույն ճանապարհով երթևեկել է, երեկ էլ նույն կերպ դուրս է եկել գլխավոր ճանապարհ։ Իր դիմացից նույն ճանապարհով երթևեկել են այլ մեքենաներ, բայց երեկ ՃՈ ծածուկ ծառայության տեսուչները կանգնեցրել են իրեն և ասել, որ խախտում է թույլ տվել։

Վարորդը ընդունել է իր սխալը, բայց ծածուկ ծառայության ներկայացուցիչները միայն իրեն են կանգնեցրել և տուգանել։

 Դիտարկմանը՝ եթե այդ հատվածով երթևեկել չէր կարելի, ապա ինչու է միայն ինքը տուգանվում, ճանապարհային ոստիկանության տեսուչները պատասխանել են, որ մյուս մեքենաները «Ժիգուլի» էին, ու ղեկին էլ տարիքով մարդիկ էին։ «Եթե իրենք այդքան արդար են ու կարգապահ, ապա թող բոլորին տուգանեին, ոչ թե մենակ ինձ։ Ես հո կրակը չեմ ընկել, որ «Քեմրի» եմ քշում»,- վրդովված դժգոհեց վարորդը՝ հավելելով, որ այդ խախտման համար իրեն տուգանել են 10 հազար դրամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին