Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ի՞նչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից. «Հրապարակ»

29 Մայիս, 2020 07:55
Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ի՞նչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապով կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Ռուսաստանում է բնակվում եւ դեսպանատան միջոցով համաձայնություն է տվել պատասխանել հարցերին: Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ հարց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մերժել է հանձնաժողովի հրավերը, 2016-ի պատերազմական օրերին ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում։

Հնարավոր է՝ սրանով ավարտվի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ապա հանձնաժողովականները կմեկնեն Արցախ, որտեղ կհանդիպեն ներկա եւ նախկին պաշտոնյաների հետ։ Բակո Սահակյանին էլ այլեւս նպատակահարմար չեն համարում հրավիրել։ Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, բայց հաշվետվությունը կներկայացնեն աշնանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին