Կարևոր իրադարձություններ

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի․ Ամիրան Գամկրելիձե

29 Մայիս, 2020 00:30
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի․ Ամիրան Գամկրելիձե

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, գրում է «Ալիք մեդիան»:

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել»,- ասել է վրաց պաշտոնյան՝ վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ջանք կգործադրեն Հայաստանին օգնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին