Կարևոր իրադարձություններ

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան. որևէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել

29 Մայիս, 2020 00:15
Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան. որևէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։

«Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել նրանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը: Բոլորին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ։ Տրվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր։

Որեւէ քաղաքացու մոտ ջերմություն եւ կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։

Քաղաքացիների մուտքը երկիր առավել արագ եւ սահուն կազմակերպելու նպատակով ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետի թիմը համալրվել էր»,- ասված է ԱԱՏՄ հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին