Կարևոր իրադարձություններ

Դուք քննարկեք դիմակ կրել չկրելու հարցը, իսկ ես հագնեմ դիմակս ու դուրս գամ շրջեմ՝ հետևելով ինձ պոտենցիալ վարակողներին. պատգամավոր

28 Մայիս, 2020 21:40
Հեղինակ՝ Արմեն Փամբուխչյան
Դուք քննարկեք դիմակ կրել չկրելու հարցը, իսկ ես հագնեմ դիմակս ու դուրս գամ շրջեմ՝ հետևելով ինձ պոտենցիալ վարակողներին. պատգամավոր

ՀՀ Ազգայի Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկեղծ ասած, Հայաստանում կորոնավիրուսի հաստատման պահից մաքսիմալ պահել և պահում եմ անվտանգության կանոնները և ինձ համար տխրելի (обидно) կլինի իմ վարակումը՝ անկախ նրանից, թե ինչ ծանրությամբ կտանեմ (КТ-ն թոքերս իդեալական է ցույց տվել) վիրուսի պրոցեսը:

Այստեղ հարցը վերաբերվում է այն մարդկանց, որոնք «պատրաստվում» են ինձ վարակել, որի իրավունքը չունեն և չեն էլ գիտակցում հարցի լրջությունը:

Ես իմ ծնողներին «ռեցեպտով» եմ տեսել վերջին երեք ամիսների ընթացքում՝ իրենք էլ իրենց հերթին իրենց պաշտելի թոռնուհիներին և այս ամենը մեր ու հանրային առողջության համար:

Դուք քննարկեք դիմակ կրել չկրելու հարցը, իսկ ես հագնեմ դիմակս ու դուրս գամ շրջեմ՝ հետևելով ինձ պոտենցիալ վարակողներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին