Կարևոր իրադարձություններ

Արտավազ գյուղում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ. ԱԻՆ

28 Մայիս, 2020 20:49
Արտավազ գյուղում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղում գտնվող հանքային ջրերի գործարանի մոտակա անտառից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:37-ին: Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 հրշեջ-փրկարար և «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի 2 աշխատակից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին