Կարևոր իրադարձություններ

Բացառության կարգով՝ հնարավոր է դարձել Վերին Լարսում օրեր շարունակ գտնվող ՀՀ 71 քաղաքացիների Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխումը․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

28 Մայիս, 2020 20:27
Բացառության կարգով՝ հնարավոր է դարձել Վերին Լարսում օրեր շարունակ գտնվող ՀՀ 71 քաղաքացիների Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխումը․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող և նաև Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հերթագրված ՀՀ 71 քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների մեկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

Ընդգծենք, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով»,- ասված է հաայտարարությունում։

На изображении может находиться: 3 человека, на улице

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: небо, автомобиль и на улице

Нет описания фото.

 

 

Լրահոս

Դիտել ավելին