Կարևոր իրադարձություններ

Երևանի կենտրոնում մշտադիտարկման արդյունքում 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել․ տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն

28 Մայիս, 2020 19:20
Երևանի կենտրոնում մշտադիտարկման արդյունքում 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել․ տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։  Այս մասին տեղեկանում ենք պարետատան տարածած հաղորդագրությունից։

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 45 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։

Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական կենտրոններում, մանրածախ առեւտրի կենտրոններում եւ վարսավիրանոցներում։

Մշտադիտարկման ընթացքում տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն պարետի սահմանած նորմերի պահպանման վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին