Կարևոր իրադարձություններ

Չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով․ Արսեն Թորոսյան

28 Մայիս, 2020 18:56
Չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված 17 քաղաքացի:Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ շարունակվում է ավելացվել մահճակալների քանակը և մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում ինտենսիվ թերապիայի ևս 100 մահճակալ կավելացվի, որից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում։

«Մենք երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Բժիշկները 24-ժամյա պայքար են մղում, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում կյանքեր փրկել: Չկա երաշխիք, որ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով։ Առանց ախտանշանների դեպքերը մենք վերջերս բուժում ենք պոլիկլինակական մակարդակում, դա լարվածություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Դժգոհությունների և խնդիրների դեպքում խնդրում են զանգել նախարարության թեժ գծին, 8003»,- հավելեց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին