Կարևոր իրադարձություններ

Իրավիճակն առավել քան լուրջ է, վարակն ամենուր կարող է լինել․ Նիկոլ Փաշինյան

28 Մայիս, 2020 18:36
Իրավիճակն առավել քան լուրջ է, վարակն ամենուր կարող է լինել․ Նիկոլ Փաշինյան

Վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, իրավիճակն առավել քան լուրջ է, վարակն ամենուր կարող է լինել, դրա համար անհրաժեշտ է խստորեն պահպանել վարակից խուսափելու կանոնները։ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել դիմակների վերաբերյալ շահարկումները: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը։

Պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ եւ գնողը, եւ վաճառողը դիմակով չեն»,- ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին