Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթներ կիրականացվեն․ քաղավիացիայի կոմիտե

28 Մայիս, 2020 18:25
Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթներ կիրականացվեն․ քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առաջիկա օրերին սպասվող թռիչքների վերաբերյալ հայտարարություն է տարածել․ 

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Ս. թ. մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։

 

Լրահոս

Դիտել ավելին