Կարևոր իրադարձություններ

Լուսանկարում 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության ՊՆ-ին կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է

28 Մայիս, 2020 13:40
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Լուսանկարում 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության ՊՆ-ին կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է

«Սիրով հրապարակում եմ ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը:

Բրյուս Պողոսյանն այն գտել է իր պապի՝ Խաչատուր Պողոսյանի անձնական արխիվում։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է, որը հայկական բանակին աջակցելու, սատարելու պատմական վառ օրինակ է։

Հ.Գ. եթե ունեք Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած նվիրատվության նմանօրինակ փաստաթուղթ, խնդրում եմ հրապարակել մեկնաբանությունների դաշտում »

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին