Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա աղջիկը տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, օրվա ընթացքում վիրահատվելու է

28 Մայիս, 2020 11:48
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա աղջիկը տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, օրվա ընթացքում վիրահատվելու է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին